Դու իմ մայր
Աշխարհում չկա անգին ու թանկ
Ուրիշ բառ իմ աշխարհ
Անհամար
Ու անթիվ աստղերն անգամ չունեն
Լույսդ վառ քեզ համար
Քո սիրո համար
Ես կասեմ իմ մայր
Որ արժեր ծնվել ու այս աշխարհը գալ
ԿՐԿՆԵՐԳ
Քանի ես ապրում եմ ու կողքիդ եմ Մամ ջան
Թող իմ սիրտը կիսեմ քեզ հետ երկար կյանք տամ
Քո կողքին անցած օրերը թանկ են այնքան
Ու որդիդ կապրի իր կյանքը հենց քեզ նման
Քանի ես ապրում եմ ու կողքիդ եմ Մամ ջան
Իմ համար աղոթք են քո խոսքերն ամեն ժամ
Իմ ուսին քո ձեռքն է հոգուս մեջ քո երգը
Միշտ կողքիս միշտ ինձ հետ իմ մայր
Ինձ ասա
Խոստացիր որ իմ կողքին կապրես
Դու երկար ինձ գրկիր
Ու ասա
Ինչ երազ կա Մամ ջան քո հոգում
Անկատար քեզ համար
Քո սրտի համար
Կվառվեմ անմար
Որ կարոտն ու ցավը քեզ դառնան օտար
ԿՐԿՆԵՐԳ
Քանի ես ապրում եմ ու կողքիդ եմ Մամ ջան
Թող իմ սիրտը կիսեմ քեզ հետ երկար կյանք տամ
Քո կողքին անցած օրերը թանկ են այնքան
Ու որդիդ կապրի իր կյանքը հենց քեզ նման
Քանի ես ապրում եմ իմ հավատքն ես Մամ ջան
Իմ համար աղոթք են քո խոսքերն ամեն ժամ
Իմ ուսին քո ձեռքն է հոգուս մեջ քո երգը
Միշտ կողքիս միշտ ինձ հետ իմ մայր {x2)
Միշտ կողքիս միշտ ինձ հետ իմ մայր