I
Մեր սիրուց հետո կյանքին ես,
Ո՞նց նայեմ էժան աչքով,
Իմ բախտի ճանապարհին ես,
Քեզ գտա լույս երազով:
Ու նրա համար, որ իմն ես
Ինձ տալիս եմ երանի,
Իմ սրտի հավատարիմն ես,
Բախտը իմ էլ ով ունի:
Կրկներգ
Չեմ փոխի ամբողջ աշխարհը,
Քո մի ջերմ համբույրի հետ,
Առանց քո սիրո խելառս,
Էլ ինչի՞ս է կյանքը պետք:
Դու ես իմ երջանկությունը,
Սիրտս քո սիրով է լի,
Քեզ տեսնում սիրահարվում եմ,
Օր օրի էլ ավելի:
II
Քո աչքերից հոսող արցունքը
Համբույրով եմ մաքրելու,
Սիրահար սրտի զգացմունքը
Սիրելով եմ պատմելու:
Իմ սրտի չոր անապատը
Վերածել ես դրախտի,
Դու դարձել ես հարազատս,
Թանկ նվերը իմ բախտի:
Կրկներգ
Չեմ փոխի ամբողջ աշխարհը...
Կրկներգ(2)
Մի թող մնա ծարավ սիրտս ամայի,
Կարոտով լի աչքերով ինձ հմայի,
Որ աշխարհն աշխարհով,
Ես ապրեմ քո սիրով,
Քեզ օր ու գիշեր նվիրվելով, սիրելով:
Կրկներգ
Չեմ փոխի ամբողջ աշխարհը...