I
Յարը մարդուն յարա կուտա,
Շատ ուշ հասկացա,
Ժայռից պոկված սիրտը նրա,
Քնքուշ հասկացա:(2X)
Յարս ինձ չասաց դեղ տամ վերքիդ,
Առ դիր ով աշուղ,
Սեր երգելուց սազը ձեռքիդ,
Վայր դիր ով աշուղ:
Կրկներգ
Երանի՜ չոլերն ընկնեի,
Անտուն ու անտեր մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի:
II
Հազար տեսակ տանջանք կուտա
Վարդը բլբուլին,
Ով յար ունի նա կիմանա
Դարդը բլբուլի:(2X)
Ես Հավաստն եմ սոխակի պես,
Վշտերս եմ լալիս,
Սիրո հուրը իմ սրտակեզ,
Հանգիստ չի տալիս:
Կրկներգ
Երանի չոլերն ընկնեի...