Աշխարհում անհույս դու հույսի մի լույս,
Բյուրեղյա ծաղիկ, զարդն ես դու հոգուս,
Մանկության երազն ես` իրական դարձած:
Աշխարհում թե կա իսկական մեծ սեր,
Հավատա՛, հոգի՛ս, դա` այդ սերն է մեր,
Որ մտքում չե, այլ սրտում ծնված:
(ԿՐԿՆԵՐԳ)
Առաջին իմ սերն ես ու միակ,
Հրեշտակն ես իմ լուսե էակ,
Իմ հոգում կա միայն մի թագուհի,
Ու իմ սիրտը բացող մի բանալի:
Սերը թագ է, հյուսված է երկնքում,
Ու սրտերը մեր նա է թագադրում,
Ապրելու ենք մենք սիրո մեր հեքիաթում:
Առանց քեզ րոպեն դար է ինձ թվում,
Խենթանում եմ, երբ հայտնվում հեռվում
Քո կողքին եմ ես միայն հենց ես դառնում:
Դու ես միշտ եղել, կաս ու կլինես,
Ամեն օր նորից սիրահարվեմ քեզ,
Դու ամբողջն ես իմ, այլ ոչ թե կես:
(ԿՐԿՆԵՐԳ)
Առաջին իմ սերն ես ու միակ,
Հրեշտակն ես իմ լուսե էակ,
Իմ հոգում կա միայն մի թագուհի,
Ու իմ սիրտը բացող մի բանալի:
Սերը թագ է, հյուսված է երկնքում,
Ու սրտերը մեր նա է թագադրում,
Ապրելու ենք մենք սիրո մեր հեքիաթում:
Իմ, իմ հոգում կա միայն մի թագուհի,
Ու իմ սիրտը բացող մի բանալի:
Սերը թագ է, հյուսված է երկնքում,
Ու սրտերը մեր նա է թագադրում,
Ապրելու ենք մենք սիրո մեր հեքիաթում:
Սերը թագ է, հյուսված է երկնքում,
Ու սրտերը մեր նա է թագադրում,
Ապրելու ենք մենք սիրո մեր հեքիաթում: