Սպիտակեցին մազերս
1
Ես չիմացա, թե ինչպես,անցան ջահել օրերս,
Ինչպես անգութ ու անտես, սպիտակեցին մազերս.
ԿՐԿՆԵՐԳ 1
Հեռու թռչող թռչնի պես, անցան անհոգ օրերս,
Առանց կամքս հարցնելու, ճերմակեցին մազերս.
2
ՈՒ չգտա ոչ մի ճար, ետ դարձնելու անցյալս,
Փաթիլ փաթիլ ձյունի պես, սպիտակեցին մազերս.
ԿՐԿՆԵՐԳ 2
Հեռու թռչող թռչնի պես, անցան անհոգ օրերս,
ՈՒ ամեն օր,ամեն ժամ, ճերմակեցին մազերս.